00:00:00

Վարչապետի խոսնակը հաստատեց. Փաշինյանը Մոսկվա կմեկնի

21:37, 06 մարտ 2020

Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը մայիսին Մոսկվա կմեկնի՝ մասնակցելու Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 75-ամյակի միջոցառումներին: Այդ մասին, հիշեցնենք, ավելի վաղ գրել էր ռուսական ՏԱՍՍ-ը: Գևորգյանը, սակայն, չպատասխանեց հարցին՝ արդյո՞ք, տոնական միջոցառումներից զատ, Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ում աշխատանքային այլ օրակարգ ունի: Նշենք, որ, ռուսական աղբյուրի համաձայն, մոսկովյան միջոցառումներին մասնակցությունը հաստատել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Մեր հարցին՝ հնարավո՞ր է՝ ՀՀ վարչապետը հանդիպի Ադրբեջանի ղեկավարի հետ, Մանե Գևորգյանն ասաց՝ առայժմ որևէ տեղեկություն չկա:  factor.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր