00:00:00

Արցախում կորոնավիրուսի դեպք չկա, Առողջապահության նախարարության հերքումը

15:01, 05 մարտ 2020

Արցախում կորոնավիրուսի դեպքի հաստատման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Արցախի Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ-համաճարակաբան Կարինե Բալայանը:
«Նման բան չկա, մինչև այսօր հաստատված որևէ դեպք չունենք: Արցախում վերահսկողությունը շարունակվում է թե տեղի բնակիչների, թե մեզ մոտ եկած զբոսաշրջիկների հետ կապված: Կասկածելի դեպքերը մեր ուշադրության կենտրոնում են: Մենք սերտորեն համագործակցում ենք Հայաստանի առողջապահության նախարարության հետ»,-ասաց Կարինե Բալայանը:
Լրատվամիջոցներում տեղեկություն է հայտնվել այն մասին, թե Արցախում կորոնավիրուսով դեպք է արձանագրվել՝ Իրանից Արցախ մեկնած ամուսինների մոտ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր