00:00:00

«Խլրտոցներ չլսեմ». Ազգային ժողովում կրքերը թեժացան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

14:22, 05 մարտ 2020

ԱԺ այսօրվա նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի ելույթի ժամանակ կրքերը թեժացան։ Պատգամավորը, շեղվելով օրակարգից, անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի մարտի 4-ի ելույթին, գրում է factor.am-ը: «Էդմոն Մարուքյանը, խիստ սրտնեղելով որոշակի անձանց ապօրինի գույքի բռնագանձման հեռանկարից, ընկավ հուզական պոռթկման մեջ և ինձ մեղադրեց 18 տարեկանում Հանրապետականին անդամակցելու համար՝ նշելով, թե բա կոռուպցիայի հետ կապված այդ հարցերը ինչի՞ չէիք բարձրացնում։ Հատուկ ասեմ, որ չէի կարող բարձրացնել, քանի որ, ի տարբերություն իրենց, ոչ մի կապ չեմ ունեցել Սերժ Սարգսյանի իշխանության հետ…»,- ասաց Պապոյանը: Ելույթի ընթացքում դահլիճում աղմուկ բարձրացավ, ինչին պատգամավորը արձագանքեց. «Խլրտոցներ չլսեմ, հանգստացեք, թուլացեք և վայելեք»։ ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը փորձեց կարգի հրավիրել տեղից արձագանքող պատգամավորներին. «Հարգելի՛ ընկերներ, պահպանեք դահլիճում աշխատանքային մթնոլորտը»։ Մանրամասները՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=q1-WsghH2c4&feature=emb_title

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր