00:00:00

Նիկոլ Փաշինյանի խիստ հանձնարականը

12:08, 05 մարտ 2020

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստին անդրադարձավ արդեն վաղուց ներկայացրած իր հանձնարականին: «Խոսքը մեր գերատեսչությունում տեղադրվող տարբեր ապարատների մասին է, վճարումների, սուրիճի ապարատների: Ես հանձնարարական էի տվել, որ այդ գործառույթները իրականացվեն մրցույթներով, այսինքն ուղիղ որոշումներով նման հարցերը չկարգավորվեն, որպեսզի պետական գերատեսչության համար լավագույն պայմաններով արվի: Բայց ես տեղեկանում եմ, որ այդ հանձնարարականից հետո կարծես թե դեպք ենք ունեցել, որբ որոշում ենք կայացրել և ուղիղ գնում ենք կատարել այդ ծառայության, որքան ես հասկանում եմ, որ այդ ապարատները տեղադրելու համար պետությանը ոչ մի վճարում չի արվում: Ոչ ոքի վիճակ է, բայց ես կարծում եմ, որ տեխնիակական առաջադրանքներով պետք է փորձենք մրցույթ հայտարարել և վարձավճար վերցնենք, մի հատ տեսնենք այդ տարբերակով հետարքրքվող կա, թե չկա»,-ասաց նա և տրամաբանական չհամարեց, երբ տարածքը օգտագործվում է սեփական բիզնեսի համար և վճարում չի կատարում: Նա հիշեց, որ այս թեմայով էլի առանձին-առանձին ուղղություններով հանձնարարականներ է տվել 2018 թվականի հոիւլիս-օգոստոսից, բայց այսօր իմանում է, որ այդ հարցերը կարգավորված չեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղջանյանից հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը: Վերջինս ասաց, որ սրանից մեկ տարի առաջ է հնչեցրել հանձնարարականը: «Ձեր կողմից նշված խնդիրը մեկ երկու ուժային մարմինում արձանագրվել էր և նախկինում գոյություն ուենցող կարգավորւմները կառավարության որոշմամբ հնարավորությունը տրվելէ այդ մարմիներին առանց մրցույթի ձեռք բերվի»,-ասաց նա: Վարչապետը նշեց, որ եթե ինքը հանձնարարական է տալիս, ինչ կապ ունի,կառավարության որոշմամբ ինչ կա: «Կա որոշում՝ բերեք այդ որոշումը փոխեք, չեղյալ համարեք: Պարոն Աղաջանյան գիտեք շատ մեծ պրոբլեմ է, երբ ես հանձնարարակն եմ տալիս և դրանից մեկ տարի հետո իմանում եմ, որ լիարժեք և ամբողջովին կատարված չէ, սա ինչ է նշանակում»,-ասաց նա: Էդուարդ Աղաջանյանը շարունակեց պարզաբանել, որ այդ խնդիրը ի հայտ է եկել բոլորվին վերջերս, երբ երկորրդ անգամ այդ հարցը վարչապետը հիշեցրել է: Նա նշեց, որ 95 տոկոսով հանձնարարակնը իրականցվել է: Վարչապետը արձագանքելով ասաց.«Շատ լավ բառ եք ասում՝ ի հայտ է եկել, այսինքն ինչ-որ տեղ իմ հանձնարարականից դուրս ինչ –որ գաղտնի բաներ են կատարվել, որը մեր վեհասկողությունից դուրս է: Ես հիմա հրապարակային բոլորի ներկայությամբ ասում եմ, որ բոլոր այն գերատեսչություններում որտեղ տեղադրված են որևէ սուրճի, վճարումների որևէ ապարատ, բոլոր այդ ծառայությունների համար հնարավորինս ամենակարճ ժամկետում հայտարարել մրցույթ և դրա համար պետք է պետությանը վճարում կատարեն, եթե հարկե այլ հանգամանք չպարզվի, որ լավ չեմ ըմբռնում»,-ասաց նա: Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը նշեց, որ այդ գործառույթը իրենք են իրականացնում և աստիճանաբար փոխում են, սակայն վարչապետը շարունակեց խիստ արձքագանքել: «Կներեք աստիճանաբար քանի տարի կարող է տևե?լ, կարող է տասը տարի տևի ձեր աստիճանաբարը: Մեկ տարի է հանձնարականը տվել եմ, ասում եք աստիճանաբաև փոխում ենք, աստիճանաբար մի փոխեք միանգամիցփոխեք»,-ասաց նա: Վարչապետն ասաց, որ այդ խնդրի մասին տեղեկացել է քաղաքացու նամակից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր