00:00:00

Հրազենային վիրավորում ստացած քաղաքացիները նույն փողոցի բնակիչներ են

12:05, 05 մարտ 2020 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 4-ին, Երևանում հնչած կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում ստացած ու հիվանդանոց տեղափոխվածները հարևաններ են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք են՝ Բուռնազյան փողոցի 56 տան բնակիչ՝ 50-ամյա Մհեր Մարտիրոսյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «աջ ստորին վերջույթի հրազենային միջանցիկ վնասվածք, սուր զարկերակային արյունահոսություն» ախտորոշմամբ, և Բուռնազյան փողոցի 66 տան բնակիչ՝ 37-ամյա Էմիլ Ամիրյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախ ստորին վերջույթի հրազենային միջանցիկ վնասվածք, արյունահոսություն» ախտորոշմամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրանց վրա կրակել են, երբ գտնվելիս են եղել Բուռնազյան 69 հասցեում գտնվող նույն հասցեի բնակիչ՝ 47-ամյա Սամվել Գրիգորյանին պատկանող արհեստանոցում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ մարտի 4-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ էր ստավել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի: Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հիվանդանոց էին ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված անձինք հիվանդանոց էին տեղափոխվել Բուռնազյան 69 հասցեից: Նշված վայր էին ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վիրավորների ինքնությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր