00:00:00

Նոր մանրամասներ կորոնավիրուսով հիվանդի առողջական վիճակի, դասերը սկսելու և սահմանները բացելու մասին

11:31, 05 մարտ 2020

Այսօր կառավարության հերթական նիստին մինչ օրակարգային հարցերին անցնելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց ինչ իրավիճակ ունենք կորոնավիրուսի դեմ տարվող պայքարում: Արսեն Թորոսյանն ասաց, որ բոլոր միջոցառումները շարունակում է իրականացվել: «Ունենք մեկ հաստատված դեպք, որը գտնվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում և 31 քաղաքացիներ, որոնք հատուկ մեկուսացված պայմաններում ապրում են Ծաղկաձորում: Բոլորի ինքնազգացողությունը և առողջությունը լավ է, որևէ գանգատ չունի որևէ մեկը այդ թվում հաստատված պանցիետը: Երեկ հետազոտել ենք նրա կնոջը, որի մոտ հերքվել է հիվանդության առկայությունը: Այսինքն ինքը համարվելով վարակիչ հիվանդանոց, մեր սեփական փորձով տեսնում ենք, որ շատ վարակիչ չէ»,-ասաց նա և նշեց, որ 162 նմուշ է մինչ օրս կատարվել, միայն մեկն է հաստատվել, ամեն օր կատարվում է նմուշառուներ, ամեն ինչ վերահսկելի է և հանրապետությունըկարող է իր բնականոն կյանքով ապրել: «Իսկ Գոլդեն Փելեսի ժողովուրդը ապահովված են ամեն ինչով»,-հետաքրքրվեց վարչապետը, իսկ նախարարը վստահեցրեց, որ ամեն ինչով ապահովված են այդ թվում՝ ինտենետ, գրքեր, և այնտեղ մնալու են ամեն մինչև մարտի 14-ը: Նախարարը հայտնեց, որ Չինաստանը լինելով հիվանդության աղբյուրը նոր դեպքերի գրանցման տեմպը և մահերիի տեմպը կտրուկ անկում է ապրել: «Սակայն աշխարհի այլ երկրներում իրավիճակը բարդանում է Հարավային Կորեայում, Իրանում, Իտալիայում, և մի քանի հարյուր դեպքեր Ֆրանսիայում գերմանիայում են գրանցվե«: Վրաստանում Ռուսաստանում իրավիճակը ավելի լավ է և ակնկալվում է, որ երկու երեք շաբաթից, եթե եվրոպական երկրները կարողանան ճիշտ միջոցառումներ անցկացնել, պիկը անցկացնելուց հետ նորից նվազում կտենսենք այդ երկրներում»,-ասաց նա և նշեց, որ գտնում է, որ երկու երեք շաբաթից սահմաանփակող միջոցառումներին մենք ևս կարող ենք անդրադառնալ այդ թվում Չինաստանի հետ: Նիկոլ Փաշինյանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեց, թե բեռնատար մեքենաները հատե՞լ են հայ-վրացական սահմանը, իսկ նախարարը ասաց, որ վրացական կողմն աշխատանքներ է տանում, մինչև օրվա ավարտ մեքենաների անցումն ապահովված կլինի: Տիգրան Խաչատրյանը նշեց, որ հավաքված մեքենաների քանակն այնքան չէ, որքան որ նախնական տեղեկությունն էր։ «Մոտավոր 20-30 մեքենաներ են, որոնք օրվա ընթացքում զննում կանցնեն ու կհասնեն դեպի Լարս»,-ասաց Տիգրան Խաչատրյանը։ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ավելացրեց, որ Իրանի հետ ձևավորել են երկխոսություն։ «Տարբեր մակարդակներով սկսել ենք աշխատանքները, որ կարողանանք միասին հակազդել այս համաճարակին»,-ասաց ԱԳ նախարարը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն էլ ասաց, անդրադարձավ բիտումի ներմուծման հետ կապված խնդրից։ «Արդեն իսկ բիտումի քանակի կարիք կա, խնդրում եմ ուշադիր լինենք»,-ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց քննարկում կազմակերպել այդ թեմայով։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ ամենօրյա կապի մեջ են առողջապահության նախարարության հետ: Նա նշեց, որ հատուկ ցուցումներ չունենք դասերը չշարունակելու հետ, եթե այսպես շարունակվի, երկուշաբթի օրվանից դասերն արդեն կսկսեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր