00:00:00

Բացահայտվել է Հրազդան քաղաքում 81-ամյա կնոջ սպանությունը. ձերբակալվել է վերջինիս համաքաղաքացին

10:46, 05 մարտ 2020 Իրավական

2020թ. մարտի 4-ին՝ ժամը 00:30-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գտնվող բնակարաններից մեկում հայտնաբերվել է 81-ամյա կնոջ դի՝ կրծքավանդակի և մեջքի շրջանում կտրած-ծակած վերքերով: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Իրականացված բազմաթիվ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Հրազդան քաղաքի 35-ամյա բնակիչ է: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2020թ. մարտի 3-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, 35-ամյա տղամարդը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, այցելել է իր ծանոթ 81-ամյա կնոջ բնակարան, որտեղ առաջացած վիճաբանության  ժամանակ խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածներ է հասցրել` դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելով նրան: 35-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ 81-ամյա կնոջը սպանելու կասկածանքով և տվել ինքնախոստովանական ցուցմունք: Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր