00:00:00

Նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՖՖ-ն շնորհավորել են Հենրիխ Մխիթարյանին

10:08, 05 մարտ 2020

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին հայր դառնալու կապակցությամբ։ «Աչքդ լույս, սիրելի Հենրիխ։ Բարի գալուստ նոր աշխարհ, կրտսեր Համլետ Մխիթարյան, մեծ ֆուտբոլը սպասում է քեզ»,- գրել է Արմեն Սարգսյանն Ինստագրամում։ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորել է նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ «Հայաստանի ազգային հավաքականի ավագը հայր է դարձել։ Շնորհավորում ենք Հենրիխին և Բեթիին՝ փոքրիկի լույս աշխարհ գալու կապակցությամբ»,- նշվում է ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջում։ Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի և «Գրանդ Հոլդինգի» սեփականատերերից Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանի ամուսնությունը տեղի էր ունեցել 2019 թվականի հունիսին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր