00:00:00

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին

23:28, 04 մարտ 2020

Մարտի 4-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում  Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ (նստավայրը՝ Թբիլիսի) արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին: «Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանի ու Սուրբ Աթոռի սերտ փոխգործակցությունը հիմնված է ոչ միայն քրիստոնեական արժեքների, այլև ընդհանուր պատմական ժառանգության և ժամանակակից աշխարհի տարբեր մարտահրավերներին դիմագրավելու հարցերում մոտեցումների նմանության վրա: Զրուցակիցները համոզվածություն են հայտնել, որ համատեղ ջանքերով կհաջողվի էլ ավելի զարգացնել ու ամրապնդել երկկողմ հարաբերությունները: Իսկ այս գործում մեծ դեր են խաղում նաև բարձրաստիճան պատվիրակությունների շարունակական փոխայցելությունները: Փոխվարչապետ Ավինյանն ու արքեպիսկոպոս Բետանկուրը քննարկել են Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտ Առաքելական նվիրակություն հիմնելու հնարավորությունը»,- ասված է հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր