Բժիշկ ուրոլոգ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Պետականամետ (չխառնել իշխանամետի հետ) դիրքորոշումը ինձ թույլ չի տալիս ասել շատ բան, քանի որ այս օրերին մեր երկիրը գտնվում է առողջապահական «պատերազմական» իրավիճակում` մենք բոլորս պայքար ենք մղում համաշխարհային խնդրի` #կորոնավիրուսի դեմ: Այս իրավիճակում, ես բազմիցս կոչ եմ արել համախմբվել առողջապհական պետական լիազոր մարմնի շուրջ, որպեսզի կարողանանք դիմակայել «թշնամուն», բայց ցավով պետք է նշեմ, որ առողջապահական պետական լիազոր մարմնի ղեկավարը այլ կարծիք ունի քան համախմբումը: Այդ մասին է վկայում ԱԺ ամբիոնից այսօրվա իր ունեցած ելույթը:
Կարծում եմ, որ նման ապակառուցողական մոտեցումը չի նպաստում առողջապահական համակարգի «դիմադրողականության» բարձրացմանը:
Նշեմ նաև, որ բժիշկների համբերությունը անսահման չէ և պետք չէ ցինիզմ դրսևորել բժիշկների հետ շփվելիս կամ նրանց մասին խոսելիս:
Հավատացե՛ք, որ պաշտոնից հետո էլ կյանք կա և պետք է այդ կյանքը արժանապատիվ ապրել, այլ ոչ թե ոմանց ուսանողական սովորությանը համաձայն` պատերի տակ թաքնվելով ման գալ»: