00:00:00

«Լավ լուր կառավարությունից»․ Էդմոն Մարուքյան

22:36, 04 մարտ 2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լավ լուր կառավարությունից Մոտ երկու շաբաթ առաջ դիմել էի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով ապրիլի 05-ի սահմանադրական հանրաքվեի ընթացքում ապահովել քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում, բոլոր ընտրական տեղամասերից ուղիղ ժամանակային ռեժիմով, հատուկ ստեղծված կայք(եր)ի միջոցով: Այսօր ինձ է փոխանցվել կառավարության պատասխանն առ այն, որ հանրաքվեի քվեարկության ժամանակ առնվազն 1.500 տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման և միաժամանակյա համացանցային հեռարձակման գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվել է 660,000․0 հազար դրամ:
Նախատեսվում է իրականացնել քվեարկության ամբողջ ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և ուղիղ հեռարձակում շուրջ 1500 տեղամասերից (Երևան ավագանու ընտրությունների ժամանակ ձևավորված բոլոր տեղամասերից): Այլ մանրամասները՝ ստորև»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր