00:00:00

Խոսեցի Ռոսպոտրեբնադզորի ղեկավարի հետ․ Արսեն Թորոսյան

22:01, 04 մարտ 2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Քիչ առաջ խոսեցի ՌԴ Սպառողների իրավունքների և մարդու բարեկեցության պաշտպանության դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովայի հետ՝ քննարկելու կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը աշխարհում և տարածաշրջանում։ Նախ շնորհակալություն հայտնեցի նրան մեր երկրին ցուցաբերած համակողմանի աջակցության համար, այդ թվում ախտորոշիչ տեստերի տրամադրման։ Քննարկեցինք կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը աշխարհում և տարածաշրջանում, ինչպես նաև իրականացվող միջոցառումները երկու երկրներում։
Երկուստեք կարևորեցինք երկրների համագործակցությունը վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում և պայմանավորվեցինք այսուհետ ևս փորձի և տեղեկատվության փոխանակում անել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր