Կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու նպատակով Հայաստանի կողմից Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած պարտավորության կատարման հրամայականով պայմանավորված 259 հազար եվրո կհատկացնի վարչապետի աշխատակազմին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մարտի 5-ի նիստի օրակարգում:
Վճռի կատարման պարտադիր հիմնական պայմաններից մեկն է դիմումատուի խախտված իրավունքների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի հատուցման գումարի վճարումը: