00:00:00

Դատարանը վարույթ է ընդունել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի հայցադիմումն ընդդեմ ՀՀ վարչապետի

20:56, 04 մարտ 2020 Իրավական

Դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատարանը վարույթ է ընդունել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Նշենք, որ դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում է կայացրել մարտի 3-ին, գրում է Tert.am-ը։
Ըստ հայցադիմումի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պահանջում է պարտավորեցնել Փաշինյանին՝ ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։
Հիշեցնենք, որ 2020թ.  հունվարի 25-ին Կապանում  տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ  «2018թ. մայիսից սկսած սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր