00:00:00

Կառավարությունում կայացել է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրերի ղեկավար հանձնաժողովի նիստը

20:11, 04 մարտ 2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ այսօր Կառավարությունում կայացել է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրերի ղեկավար հանձնաժողովի եզրափակիչ նիստը: Նիստին մասնակցել են «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրերի շրջանակներում աջակցություն ցուցաբերած դոնոր համայնքի ներկայացուցիչները, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը, ՄԱԿ-ի մշտական համակարգողը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչները: Նիստը մեկնարկել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի և ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Միհաելա Ստոյկոսկայի ողջույնի խոսքերով: Շնորհակալություն հայտնելով ծրագրում ներդրում ունեցած բոլոր երկրների ներկայացուցիչներին մասնակցության համար՝ փոխվարչապետը նշել է, որ այս հանդիպումները թույլ են տալիս ուշադրության կենտրոնում պահել ընտրական գործընթացների կատարելագործմանն ուղղված համատեղ ջանքերը: Մհեր Գրիգորյանը նշել է, որ որ այս ոլորտում հետևողական բարեփոխումները և ընտրական հանձնաժողովի կարողությունների շարունակական հզորացումը համահունչ են Կառավարության բարեփոխումների օրակարգին: Շոմբի Շարփը նշել է, որ համատեղ ջանքերը աջակցել են Հայաստանում թափանցիկ ընտրությունների իրականացմանը 2018 թվականին, որոնք արժանացել են բարձր գնահատականի նաև միջազգային դիտորդների կողմից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, շեշտելով ծրագրերի կարևորությունը, ներկայացրել է դրանց hիմնական արդյունքները և ձեռքբերումները: Նիստի ընթացքում ՄԱԶԾ ծրագրի աշխատակիցները ներկայացրեցին «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրի 2019թ․ արդյունքները և նախանշեցին ծրագրի հետագա փուլերը մինչ 2020թ. վերջը: Նիստը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր