00:00:00

Վրաստանում զբոսաշրջիկներ են մահացել

19:00, 04 մարտ 2020

Ձնահյուսի հետեւանքով Իտալիայից երեք զբոսաշրջիկ է զոհվել Վրաստանի Սվանեթիայի տարածաշրջանում՝ Թեթնուլդ լեռան վրա: Այդ մասին հայտնել է հանրապետության լեռնային առողջարանների զարգացման ընկերությունը։ «Ձնահյուսի տակ են հայտնվել մի խումբ իտալացի զբոսաշրջիկներ՝ վեց մարդ, որոնք սահում էին դահուկներով: Նրանք արգելված գոտում են հայտնվել Թեթնուլդի գագաթի շրջանում, որտեղ ձնահյուսերի մեծ վտանգի մասին նախազգուշացնող նշաններ են տեղադրված»,-լրագրողներին հայտարարել են ընկերությունում: Ընկերության տվյալներով՝ փրկարարները զբոսաշրջիկներից երկուսին ձնահյուսից դուրս են բերել առանց վնասվածքների, մեկը բազմաթիվ վնասվածքներ է ստացել, իսկ երեքին մեռած են գտել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր