00:00:00

Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

18:47, 04 մարտ 2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի մի շարք օրենքներ: ՀՀ նախագահը մարտի 4-ին ստորագրել է՝ «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքը: «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր