00:00:00

Ոստիկանները բերման են ենթարկել 2 տղամարդու, հայտնաբերել ատրճանակ ու թմրանյութ

17:41, 04 մարտ 2020 Իրավական

Մարտի 3-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Մաշտոցի պողոտայից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, մեքենայով հանդերձ, ոստիկանություն բերման են ենթարկել մայրաքաղաքի 19 և 32 տարեկան երկու բնակչի: 32-ամյա տղամարդու մոտից հայտնաբերվել է մոխրացած հետքով կաթուցիչ և թղթադրամի մեջ փաթեթավորված դեղնականաչավուն զանգված։ Մեքենայի սրահից հայտնաբերվել են օդաճնշիչ ատրճանակ և թղթով փաթեթավորված կանեփի սերմեր: Նշանակվել են փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր