00:00:00

Ինքնահրկիզման փորձ արած քաղաքացուն ոստիկանության կենտրոնի բաժնից տեղափոխել են բուժհաստատություն. ոստիկանություն

15:29, 04 մարտ 2020 Իրավական

Երեւանի քաղաքապետարանի դիմաց այսօր՝ մարտի 4-ին, ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացուն ոստիկանության կենտրոնի բաժնից տեղափոխել են բուժհաստատություն: Հարցին, թե կոնկրետ որ հաստատություն է նա տեղափոխվել, արձագանքեցին, որ չեն կարող այդ հարցին պատասխանել: Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 13-ի սահմաններում Երեւանի քաղաքապետարանի մուտքի մոտ միջին տարիքի մի տղամարդ փորձել է ինքնահրկիզվել:  Նա շշով բենզինը լցրել է իր վրա, սակայն ոստւիկանները կանխե են հետագա զարգացումը եւ ձեռնաշղթաներ հագցնելով տեղափոխել ոստիկանության բաժին: Տեղում հավաքված ոստիկանները նշել են, որ նա առաջին անգամ չէ, որ քաղաքապետարան է գալիս: Տեղում հավաքվածները նշել են, որ տղամարդը միայնակ չէր եկել քաղաքապետարան, նրա հետ էին իր երեք մանկահասակ երեխաները: Նշենք, որ ամեն ինչ տեղի է ունեցել մանկահասակ երեխաների աչքի առջեւ. նրանք տեսան, թե ինչպես եք իրենց հորը կռացրած, ձեռնաշղթաներով տանում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր