00:00:00

Արագածոտնի մարզի ոստիկանները բերման են ենթարկել հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկին

11:55, 04 մարտ 2020 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության, ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ոստիկանության Աշտարակի բաժին են բերման ենթարկել հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Գևորգ Մելքոնյանին՝ Օշականցի Գևորիկին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս բերման է ենթարկվել Հայաստանի քննչական կոմիտեում քննվող ինչ-որ քրեական գործի շրջանակում, քանի որ քննիչը բազմաթիվ անգամ ծանուցագրեր է ուղարկել նրան՝ որպես վկա ներկայանալու քննչական կոմիտե, սակայն հրաժարվել է, ինչի համար էլ քննիչի կողմից որոշում է կայացվել՝ նրան բերման ենթարկել։ shamshyan.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր