Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում մարտի 3-ին շարունակվեց Գյումրիում 20-ամյա մոր կողմից մանկահասակ երեխայի սպանության գործով դատական նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», նիստը մեկնարկեց դատախազի կողմից մեղադրական եզրակացությամբ, ըստ որի երեխայի մորը՝ Անի Մինասյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) հատկանիշներով: Ամբաստանյալ Անի Մինասյանը մեղադրանքը չընդունեց:
Այնուհետ դատարանն անցավ գրավոր փաստաթղթերի և իրեղեն ապացույցների փուլին: Փաստաթղթերը ներառում էին ամբաստանյալի հարցաքննման, դատահոգեբանական և դատագենետիկական և դիակի փորձաքննության հետ կապված բոլոր գրավոր ապացույցները, իսկ իրեղեն ապացույցների փուլի ժամանակ ներկայացվեցին երեխային աղբանոցում հայտնաբերման ժամանակ նրա հագուստի, կպչուն ժապավենի և երեխայի վրա հայտնաբերված մազի և այլ իրեղեն ապացույցներ: Դրանք ապացուցված հայտարարելուց հետո, տուժողի իրավահաջորդի՝ սպանված երեխայի հոր, հարցաքննման փուլն էր