00:00:00

Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբանների միջնորդության քննարկումը հետաձգվեց

13:50, 03 մարտ 2020 Իրավական

Մարտի 3-ին նիստի ժամանակ դատավոր Աննա Դանիբեկյանը վերադարձավ խորհրդակցական սենյակից եւ հրապարակեց քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության վերաբերյալ որոշումը: Դատավորը որոշեց հետաձգել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության քննարկումը: Հիշեցնենք, որ ամբաստանյալների փաստաբաններն ավելի վաղ միջնորդություն էին ներկայացրել իրենց պաշտպանյալների քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Հիմնական հիմնավորումն այն է, որ նրանց մեղադրանք է ներկայացվել 300.1 հոդվածով, չնայած ենթադրյալ արարքը կատարվել է հոդվածն ընդունելուց ավելի քան մեկ տարի առաջ: Փաստաբանները նշում են, որ օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ, եթե ամբաստանյալի վիճակը վատթարացնում է: Նշենք, որ ավելի վաղ «յոթի գործով» անցնողները քրեական հետապնդումից ազատվել էին հենց այս հանգամանքից ելնելով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր