00:00:00

Քոչարյանի գործով դատավորը կհրապարակի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության վերաբերյալ որոշումը

13:17, 03 մարտ 2020 Իրավական

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր կհրապարակի քրեական հետապնդումը դադարեցնելու մասին միջնորդության վերաբերյալ որոշումը: Ամբաստանյալների փաստաբաններն ավելի վաղ միջնորդություն էին ներկայացրել իրենց պաշտպանյալների քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Հիմնական հիմնավորումն այն է, որ նրանց մեղադրանք է ներկայացվել 300.1 հոդվածով, չնայած ենթադրյալ արարքը կատարվել է հոդվածն ընդունելուց ավելի քան մեկ տարի առաջ: Փաստաբանները նշում են, որ օրենքը չի կարող հետադարձ ուժ ունենալ, եթե ամբաստանյալի վիճակը վատթարացնում է: Դատախազությունում այս տեսակետին համաձայն չեն: Նշենք, որ ավելի վաղ «յոթի գործով» անցնողները քրեական հետապնդումից ազատվել էին հենց այս հանգամանքից ելնելով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր