00:00:00

Ոստիկանությունը բացահայտել է Վիտալի Բալասանյանի աջակիցների շտաբի վրա կպցրած նկարները և դրոշները պոկողի ինքնությունը

11:14, 03 մարտ 2020 Իրավական

Մարտի 2-ին Արցախի գլխավոր դատախազությունից ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն գրություն է ստացվել  առ այն, որ «168.am» կայքում նկատվել է «Հարձակվել են Վիտալի Բալասանյանի երիտասարդ աջակիցների շտաբի վրա, պոկել ու գողացել են պաստառները» վերտառությամբ տեղեկություն: ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել  են, որ մարտի 1-ին ժամը 00:30-ի սահմաններում  Շուշի քաղաքի բնակիչ, 2002թ. ծնված Ի. Ա.-ն  պոկել է Ստեփանակերտ քաղաքի Վ. Սարգսյան փողոցի թիվ 29 հասցեում տեղակայված Վիտալի Բալասանյանի երիտասարդ աջակիցների շտաբի ապակու վրա կպցրած Վ. Բալասանյանի նկարները, վերջինիս կուսակցության, ԱՀ և ՀՀ դրոշները: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր