00:00:00

Արտաշատի քրեական հետախույզները մարիխուանայի իրացման դեպք են բացահայտել

22:30, 02 մարտ 2020 Իրավական

Փետրվարի 29-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու, օգտագործելու եւ իրացնելու հերթական դեպքը բացահայտեցին: Ժամը 23.30-ի սահմաններում քրեական հետախույզները Ջրաշեն գյուղից ոստիկանության Արտաշատի բաժին բերման ենթարկեցին Դիտակ գյուղում բնակվող 18 եւ 21 տարեկան երկու երիտասարդի: Բաժնում անձնական խուզարկությամբ 21-ամյա երիտասարդի գրպաններից հայտնաբերվեց 4 փաթեթ կանեփանման բույսի չորացված, մանրացված դեղնականաչավուն զանգված եւ ապակյա կաթուցիչ: Ըստ նրա` հայտնաբերվածը մարիխուանա է, քաղել է Մխչյան գյուղի դաշտերում վայրի աճած կանեփի բույսերից: Չորս փաթեթ նմանատիպ բուսական զանգված էլ ոստիկանները հայտնաբերեցին 18-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 21-ամյա երիտասարդն է նույն օրը Դիտակ գյուղում 18-ամյա համագյուղացուն թմրանյութ հյուրասիրել: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր