00:00:00

Հանկարծամահ եղած կնոջն իրականում հարսն էր խեղդամահ արել

14:49, 02 մարտ 2020 Իրավական

Փետրվարի 29-ին ոստիկանության Մասիսի բաժին 75-ամյա կնոջ հանկարծամահ լինելու վերաբերյալ հաղորդում էր ստացվել: Մարտի 1-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացին ոչ թե հանկարծամահ է եղել, այլ փետրվարի 29-ին, ժամը 08.00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 31-ամյա հարսի հետ, որի ընթացքում հարսը խեղդամահ է արել նրան: 31-ամյա կինը բերման է ենթարկվել բաժին, տվել խոստովանական բացատրություն, ապա ձերբակալվել է: Սպանության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Կատարվում է քննություն:
`

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր