00:00:00

Այրումի Գյուղական բժշկական ամբուլատորիայում կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

13:11, 02 մարտ 2020 Իրավական

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում քրեական գործ է հարուցվել "Այրումի Գյուղական բժշկական ամբուլատորիա (ԳԲԱ)" ՊՈԱԿ-ում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ: Մասնավորապես, 2017 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում պետության կողմից երաշխավորված անվճար և ար-տոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման շրջանակներում բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալների, որակի, առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն ներկայացված հաշվետվությունների արժանահավատության ստուգման շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը 2019թ. դեկտեմ¬բե¬րի վերջին ուսումանսիրություններ է իրականացրել "Այրումի ԳԲԱ" ՊՈԱԿ-ում, որի արդյունքներին վերաբերող փաստաթղթերն ուղարկվել էին ՀՀ գլխավոր դատախազություն:
Այդ փաստաթղթերը ՀՀ գլխավոր դատախազության վերոնշյալ վարչությունում ուսումնասիրվել են պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում, որի արդյունքում պարզվել է, որ «Բնակչության ԱԱՊ նպատակով լաբարատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ», «Ընտանեկան բժիշկների կողմից լաբարատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ուղեգրում» և «Ընտանեկան բժիշկների կողմից նեղ մասնագիտացված խորհրդատվության ուղեգրում» ծրագրերով ՊՈԱԿ-ը ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալություն է ներկայացրել իրականությանն ակնհայտ չհամապատասխանող տեղեկություններ պարունակող կեղծ հաշվետվություններ: Դրանցում, մասնավորապես, նշվել են ավելի մեծ թվով լաբարատոր-գործիքային ախ¬տո¬րո¬շիչ հետազոտություններ և նեղ մասնագիտացված խորհրդատվության ուղեգ¬րում¬ներ, քան փաստացի կատարվել են, ինչի արդյունքում չկատարած աշխատանքի համար ՊՈԱԿ-ը ֆինանսավորվել է մոտ 5մլն ՀՀ դրամի չափով: Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել ՊՈԱԿ-ի համապատասխան պաշտոնատար անձի կողմից առերևույթ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, կեղծ փաստաթղթեր կազմելու և հանձնելու, ինչպես նաև իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու արդյունքում պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու վերաբերյալ բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննության իրականացումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր