00:00:00

Քաղաքացին ավտոմեքենայով հարվածել է ճանապարհային ոստիկանության ավտոմեքենաներին և դիմել փախուստի

01:49, 01 մարտ 2020 Տեսանյութեր

Փետրվարի 29-ին ժամը 00:25-ի սահմաններում «ՎԱԶ-2114»  մակնիշի ավտոմեքենայի վարորդ, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Մ. Գ.-ն, չենթարկվելով ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողի՝ ավտոմեքենան կանգնեցնելու մասին օրինական պահանջին, Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 35 շենքի դիմաց դիտավորությամբ հարվածել է ԱՀ ոստիկանության  ՃՈ-ի  «Հունդայի»  մակնիշի  ավտոմեքենային, այնուհետև հարվածել  «Տոյոտա Կորոլլա»  մակնիշի  ավտոմեքենային և դիմել փախուստի: «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենան հայտնաբերվել է Ազատամարտիկների-Վ. Մամիկոնյան փողոցների խաչմերուկում: Մ. Գ.-ն բերվել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն: Վերջինս ավտոմեքենան վարում էր առանց վարորդական իրավունքի: Կատարվում են ստուգումներ: ԱՀ ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում տրանսպորտային միջոց վարող քաղաքացիներին ենթարկվել ճանապարհային ոստիկանների օրինական պահանջներին և մշտապես հետևել ճանապարհային երթևեկության կանոններին:     ԱՀ ոստիկանություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր