00:00:00

Հիասթափված ենք Լիոնի հետ խաղի արդյունքից, բայց մենք երկրորդ խաղ էլ ունենք. Ռոնալդու

01:44, 29 փետրվար 2020 Սպորտ

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Լիոնի» հետ առաջին խաղի մասին: Հանդիպումը, որը կայացել է Ֆրանսիայում, ավարտվել է տանտերերի՝ 1:0 հաշվով հաղթանակով: Թուրինցիներն այդ խաղում ոչ մի հարված չեն կատարել մրցակցի դարպասի ուղղությամբ: Եվրագավաթներում «Յուվենտուսի» հետ նման բան պատահում է 2006 թվականից ի վեր առաջին անգամ «Նման բաներ կարող են տեղի ունենալ, սա ֆուտբոլ է: Իհարկե, մենք գոհ չենք արդյունքից և կրած պարտությունից, սա նորմալ է: Չեմպիոնների լիգայում բարդ է լինում: Մենք հիասթափված ենք, բայց դեռ երկրորդ խաղն ունենք, որը կկայանա տանը: Մենք վստահ ենք մեր ուժերին:
Կարող ենք շտկել իրավիճակն ու դուրս գալ հաջորդ փուլ: Հիմա մեր նպատակը հաջորդ խաղում հաղթելն է, իսկ հետո արդեն Չեմպիոնների լիգայի պատասխան խաղն է: Մենք թեթևացած ենք, բայց կենտրոնացած «Ինտերի» հետ խաղի վրա»,- Ռոնալդուի խոսքերն է փոխանցում Sky Sport Italia-ն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր