00:00:00

Քանի որ Կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա. Արսեն Թորոսյան

18:47, 27 փետրվար 2020 Տեսանյութեր

Ինֆեկցիոն ծառայությունները և ընդհանրապես ամբողջ համակարգը հավելյալ հրահանգներ է ստացել, թե ինչ պետք է անել կորոնավիրուսով հիվանդ հայտնաբերելու դեպքում՝ ում պետք է զանգահարել, որտեղ տեստավորել, ուր հոսպիտալացնել և այլն: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Քանի որ Կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ ու հատուկ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա: Մենք նախնական որոշել ենք՝ եթե նման դեպք հայտնաբերվի, կախված ծանրությունից, այն վարվելու է մեր ինֆեկցիոն ծառայություններում: Անհրաժեշտության դեպքում ծառայություն մատուցող հիվանդանոցների ցանկն ու հզորությունները կավելացվեն»,-ասել է նա: Ինչ վերաբերում է դեղորայքին, Թորոսյանը նշել է, որ հատուկ բուժում չկա, ինչպես մյուս վիրուսների դեպքում: https://www.youtube.com/watch?v=zoeWhj60Dag&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր