00:00:00

Ռոբերտ Լևանդովսկին վնասվածք է ստացել

01:06, 27 փետրվար 2020 Սպորտ

Մյունխենի «Բավարիայի» և Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ծնկի վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Չելսիի» դեմ խաղում, տեղեկացնում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը: Վնասվածքի պատճառով 31-ամյա հարձակվողը խաղադաշտից կբացակայի 4 շաբաթով և չի կարողանա մասնակցել «Չելսիի» դեմ պատասխան հանդիպմանը: Հիշեցնենք, որ «Բավարիան» արտագնա խաղում 3:0 հաշվով հաղթանակ տարավ «Չելսիի» նկատմամբ: Ռոբերտ Լևանդովսկին դարձավ իր թիմի երրորդ գոլի հեղինակը: Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 18-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր