00:00:00

Բերման էին ենթարկել մարիխուանա պահելու կասկածանքով․ Ապարանի ոստիկանների բացահայտումը

21:53, 25 փետրվար 2020 Իրավական

Փետրվարի 21-ին ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները, ճանապարհային ոստիկանների հետ, թմրամիջոց պահելու եւ օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին: Ժամը 15.30-ի սահմաններում իրավապահները Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցից, իր «Շկոդա» մակնիշի մեքենայով, ոստիկանության Ապարանի բաժին բերման ենթարկեցին Մաշտոցի փողոցի 56-ամյա մի բնակչի: Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով, չորացված մանրացված զանգված: Ըստ բերման ենթարկվածի` բուսական զանգվածը մարիխուանա է, ինքն է պատրաստել իր հողամասում աճած կանեփի թփերից եւ պահել իր օգտագործման համար: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր