00:00:00

Սա քաղաքական հետապնդում է՝ զսպելու Սերժ Սարգսյանի քաղաքական գործունեությունը. պաշտպան

17:44, 25 փետրվար 2020 Իրավական

Դատական առաջին նիստին Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին: Դատավոր Վահե Միսկարյանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը՝ փետրվարի 26-ին, ժամը 15.30-ին: Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց թիմը յուրաքանչյուր նիստին հանրությանը ներկայացնելու և ցույց է տալու քրգործի փուչ և շինծու լինելը: «Սա զավեշտ է, քաղաքական հետապնդում, որն ուղղված է Սերժ Սարգսյանի քաղաքական գործունեությունը զսպելուն»,- ընդգծեց պաշտպանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր