00:00:00

Զինվորական քննչական գլխավոր վարչության պետն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզեր

17:31, 25 փետրվար 2020 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզեր՝ Զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ եւ ութերորդ կայազորային քննչական բաժինների կողմից 2019 թվականի ընթացքում կատարած աշխատանքներն ամփոփելու նպատակով: Ամփոփմանը մասնակցել են նաեւ ՀՀ ՊՆ համապատասխան բանակային կորպուսների հրամանատարական կազմը, ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության եւ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ներկայացուցիչները: Ամփոփման ընթացքում կայազորային քննչական բաժինների պետերը ներկայացրել են 2019 թվականի ընթացքում քննչական բաժինների կատարած աշխատանքները՝ թվային ցուցանիշներով, սպասարկվող զորամասերում հանցագործությունների կառուցվածքն ու շարժընթացը: Բարձրացվել են զորքերում առկա խնդիրները եւ նախանշվել դրանց լուծման ուղիները: Կարեւորվել է հանցագործությունների կանխարգելման գործում նախաքննական մարմնի դերը՝ մասնավորապես հանցագործությունները ծնող պատճառների եւ պայմանների ուղղությամբ ներկայացվող միջնորդությունները քննելիս քննիչի մասնակցությունը, ինչպես նաեւ՝ վերջիններիս կողմից զորամասերում անցկացվող դասախոսությունները: Ամփոփման ընթացքում քննարկվել է հարուցված քրեական գործերի ընթացքը, որոնցով քննության արդյունավետությունը բարձրացնելու  եւ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար Ա.Կրկյաշարյանը տվել է կոնկրետ հանձնարարականներ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետը դրական է գնահատել կայազորային քննչական բաժինների կատարած աշխատանքը, միեւնույն ժամանակ շեշտել, որ հարկավոր է չբավարարվել ձեռք բերվածով եւ միջոցներ ձեռնարկել ամենօրյա աշխատանքով նախաքննական մարմնի նկատմամբ հասարակության վստահության մակարդակը բարձրացնելու համար:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր