00:00:00

Արմեն Թավադյանի գործով երեկ ՀՔԾ են կանչվել Լեւոն եւ Սեդրակ Քոչարյանները. նրանք հրաժարվել են ցուցմունք տալուց

13:34, 25 փետրվար 2020 Իրավական

Երեկ Հատուկ քննչական ծառայութունում «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի գործով հարցաքննության են կանչվել Ռոբերտ Քոչարյանի որդիները՝ Լեւոն եւ Սեդրակ Քոչարյանները: Այսօր դատարանում Լեւոն Քոչարյանն ասաց, որ որպես վկա հրավիրվել են ՀՔԾ, սակայն ցուցմունք չեն տվել: «Մենք բազմիցս ենք հայտարարել այդ կառույցի հանդեպ մեր անվստահության մասին, քանի որ այն իր պետից սկսած մի քանի անգամ անեղության կանխավարկած է խախտել»,- ասաց Լեւոն Քոչարյանը: Արմեն Թավադյանը ձերբակալվել է 2019-ի դեկտեմբերի 24-ին, ապա նրան մեղադրանք է առաջադրվել կազմակերպված խմբի կողմից Մարտի 1-ի գործով վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու հոդվածով: Նա դատարանի որոշմամբ կալանավորվել է:  Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաեւ ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Վարուժան Մկրտչյանը, որն, ըստ ոստիկանության տեսանյութի, Մարտի 1-ի գործով տուժողներից մեկին գումարի և հետագայում պաշտոնի դիմաց ցուցմունքից հրաժարվելու առաջարկ էր արել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր