00:00:00

Ալավերդու պարեկային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

23:30, 24 փետրվար 2020 Իրավական

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը փետրվարի լույս 21-ի գիշերը ոստիկանության Թումանյանի բաժնի պարեկայինները շրջիկ ծառայություն իրականացնելիս Դսեղ գյուղի վարչական տարածքում ստուգել են Մարց գյուղի բնակիչ, 52-ամյա մի տղամարդու բեռնատարը, որը բարձված է եղել մոտ 6 խորանարդ մետր փայտանյութով։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Բեռնատարը տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ վարորդը փայտանյութը ձեռք է բերել Մարց գյուղի մի բնակչից՝ Վանաձոր տեղափոխելու համար։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Հանգամանքները պարզվում են։   https://www.youtube.com/watch?v=LK1GcJ_ns1k&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր