00:00:00

Երեք տղամարդու բերման են ենթարկել. Նրանց մոտ գտել են ծալովի դանակ, մարիխուանա, «G 231» եւ «Ակինետոն» հաբեր

21:37, 24 փետրվար 2020 Իրավական

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի եւ ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները փետրվարի 23-ին, ժամը 03.00-ին, թմրամիջոց պահելու եւ օգտագործելու կասկածանքով, Մոլդովական փողոցից բերման են ենթարկել երեք տղամարդկանց։ Ոստիկանությունից  հայտնում են, որ նրանց մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով 8,5 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ, մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված, «G 231» եւ «Ակինետոն» գրառմամբ 1-ական դեղահաբ: Նշանակվել են դատաքիմիական եւ դատաքրեագիտական փորձաքննություններ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր