00:00:00

ԿԸՀ–ն տեղադրվել է ՀՀ ընտրողների ռեգիստրը՝ ըստ հանրաքվեի տեղամասերի

20:11, 24 փետրվար 2020 Իրավական

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում այսօր տեղադրվել է ՀՀ ընտրողների ռեգիստրն ըստ հանրաքվեի տեղամասերի՝ որոնման հնարավորությամբ: Այն հասանելի է ԿԸՀ համացանցային կայքի «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժնում՝ : Որոնման արդյունքում ստացված տեղեկությունների «ՏԸՀ»  նշագրմամբ  հղումով (տեղամասի համարի հղումով) հնարավոր է պարզել տեղամասային կենտրոնի գտնվելու վայրը քարտեզի վրա, իսկ քարտեզի նշագրման հղմամբ՝ նաև տեղամասային կենտրոնի գտնվելու վայրի հասցեն: Քարտեզում ընտրական տեղամասի գտնվելու վայրի նշագրման անճշտություններ հայտնաբերելու դեպքում խնդրում ենք տեղեկացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին (+37410) 563208, (+37410) 563129 հեռախոսահամարներով կամ [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր