00:00:00

12 մահ. Իրանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 47-ի

17:38, 24 փետրվար 2020 Աշխարհ

Իրանում նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 47-ի, գրանցվել է 12 մահ: Այդ մասին փետրվարի 24-ին հայտնել է երկրի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահության պաշտոնական ներկայացուցիչ Ասադուլլա Աբասին՝ վկայակոչելով առողջապահության եւ բժշկական կրթության նախարարության տվյալները։ «Առողջապահության նախարարը (Սայիդ Նամակի) հայտնել է, որ 47 մարդու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, նրանցից 12-ը մահացել են»,-Աբասի խոսքը մեջբերում է ISNA գործակալությունը: Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին, որ Իրանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը հասել է 43-ի, ընդ որում՝ գրանցվել էր ութ մահ: Կորոնավիրուսից մահվան դեպքեր են գրանցվել Ղոմի, Մարկազիի եւ Մազանդարանի նահանգներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր