Ռուսաստանը շարունակում է բարելավել բանակն ու նավատորմը ժամանակակից զենք եւ ռազմատեխնիկա ներգրավելու համար, հայտարարել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված Պաշտպանության նախարարության համերգի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Երկրի ղեկավարը նշել է, որ իշխանությունները պատրաստվում են հետագայում եւս ամրապնդել ռազմավարական ուժերի պոտենցիալը, ուղարկել նորագույն ռազմամթերք բոլոր տեսակի զորքերին, այդ թվում՝ լազերային եւ գերձայնային համալիրներ, ինչպես նաեւ բարձր ճշգրտության համակարգեր:
Նախագահն ընդգծել է, որ ռուսական զենքի բազմաթիվ տեսակներ չունեն անալոգներ աշխարհում: