00:00:00

ՉԺՀ նախագահը շնորհակալություն է հայտնում Բիլ Գեյթսին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում ցուցաբերած օգնության համար

21:23, 22 փետրվար 2020 Աշխարհ

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նամակ է գրել Բիլ Գեյթսին, որում շնորհակալություն է հայտնել նրան` Բիլ եւ Մելինդա Գեյթսերի հիմնադրամի կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար տրամադրված ֆինանսական օգնության համար, գրում է China Daily-ն: «Ես խորապես գնահատում եմ Բիլ եւ Մելինդա Գեյթսերի հիմնադրամի մեծահոգության արարքը եւ ձեր` չին ժողովրդի հետ համերաշխության նամակը այսպիսի կարեւորագույն պահին»,- գրել է ՉԺՀ նախագահը: Ավելի վաղ` փետրվարի 6-ին, Բիլ Գեյթսը նամակ էր գրել, որում հայտնել էր որպես շտապ օգնություն Չինաստանին 100 միլիոն դոլար հատկացնելու մասին` կորոնավիրուսի դեմ պայքարի համար համաճարակաբանական հետազոտությունների, ախտորոշման, դեղերի եւ պատվաստանյութերի մշակման համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր