00:00:00

Երեւանի 17-ամյա բնակչուհին կեղծ ռուսական թղթադրամներով Կապանում գնումներ է կատարել

15:42, 22 փետրվար 2020 Իրավական

Երեւանի 17-ամյա բնակչուհին կեղծ ռուսական թղթադրամաներով Կապանում գնումներ է կատարել: Այս մասին  հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական վարչությունից: Փետրվարի 21-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևան քաղաքի մի բնակչուհի Կապան քաղաքում իրացրել է 5.000 ՌԴ ռուբլուն նմանվող թղթադրամի նմուշ: Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, Կապանի և Գորիսի բաժինների ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ժամը 19.35-ին ոստիկանության Գորիսի բաժին են բերման ենթարկվել Երևանում բնակվող 17 և 19-ամյա աղջիկների ու 33-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ 17-ամյա աղջկա մոտ հայտնաբերվել 13 հատ 5.000 և 1՝ 2.000 ՌԴ ռուբլուն նմանվող թղթադրամի նմուշներ, իսկ տղամարդու մոտ՝ 5.000 ՌԴ ռուբլուն նմանվող 3 նմուշ: Աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ 5.000 ՌԴ ռուբլուն նմանվող նմուշներից երկուսով Կապան քաղաքում գնումներ է կատարել: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ժամը 18.00-ի սահմաններում, նա Կապանի Շահումյան հրապարակում գործող խանութում գնումներ կատարելուց հետո, վճարել է նշված թղթադրամով: Տուժողից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցներ տուժած այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր