00:00:00

Սպանություն Արմավիրի մարզում. կասկածյալը նախկին ոստիկան է

15:06, 22 փետրվար 2020 Իրավական

Այսօր՝ փետրվարի 22-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 11։50-ի սահմաններում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու, ով, գիտակցության չգալով, մահացել է։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը, ում վրա, ըստ նախնական տեղեկությունների, կա կրակոցի 3 հետք, հիվանդանոց է տեղափոխվել Արամ Մանուկյան փողոցից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածը 36-ամյա Գևորգ Խալաթյանն էր։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկաններն ու քննիչները սպանվածի տան պատերին հայտնաբերել են նաև կրակոցի հետքեր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանությունը կատարելու կասկածանքով Արմավիրի մարզի ոստիկանները հայտնաբերել են Մեսրոպ Կյուրեղյանին, ով այս պահին գտնվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնում։ Մ. Կյուրեղյանը ոստիկանության նախկին աշխատակից է։ Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում քննիչները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր