00:00:00

Ամերիկյան Wells Fargo բանկը տուգանվել է 3 միլիարդ դոլարով` միլիոնավոր կեղծ հաշիվների հետ կապված սկանդալի պատճառով

18:47, 22 փետրվար 2020 Աշխարհ

Ամերիկյան Wells Fargo բանկը տուգանվել է 3 միլիարդ դոլարով` երկար տարիների ընթացքում միլիոնավոր կեղծ հաշիվների հետ կապված սկանդալի պատճառով, փոխանցում է CNN-ը: Վճարելով տուգանքը՝ բանկը կազատվի քաղաքացիական եւ քրեական պատասխանատվությունից` չորս տարի առաջ կեղծ հաշիվների հետ կապված սկանդալի համար: Այնուամենայնիվ, տուգանքը պատասխանատվությունից չի ազատի սկանդալի մեջ ներգրավված բանկի աշխատակիցներին: Դատախազությունը Wells Fargo-ին մեղադրել է «ապշեցուցիչ չափի, մասշտաբի եւ տեւողության» անօրինական պահվածքի մեջ: Բանկը խոստովանել է, որ 2002 թվականից մինչեւ 2016 թվականը կեղծել է բանկային գրառումները, վնասել է հաճախորդների վարկային վարկանիշներին, ապօրինի օգտագործել է նրանց անձնական տեղեկատվությունը եւ ապօրինի կերպով միլիոնավոր դոլարների վճարներ եւ տոկոսներ է հավաքել: «Այսօրվա հայտարարությունը պետք է բացարձակ հիշեցում լինի այն մասին, որ ոչ մի ինստիտուտ այդքան մեծ, հզոր կամ հայտնի չէ` իր անօրինական վարքի համար պատասխանատվություն կրելու եւ ուժային գործողությունների բախվելու համար»,- հայտարարել է Հյուսիսային Կարոլինայի արեւմտյան շրջանի փաստաբան Էնդրյու Մյուրեյը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր