00:00:00

Երևանում ամբողջությամբ այրվել է «Mazda 6» մակնիշի ավտոմեքենա. կա տուժած

21:34, 12 փետրվար 2020 Պատահարներ

Փետրվարի 12-ին՝ ժամը 15:38-ին, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Չարբախի 1-ին փողոցում այրվում է «Mazda» մակնիշի ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է «Mazda 6» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Սարգիս Գ., ծնված 1995 թ.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:50-ին, մարվել` 15:59-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Սարգիս Գ.-ն ձեռքերի և դեմքի հատվածում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր