00:00:00

Դավիթ Իշխանյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու

21:11, 12 փետրվար 2020

ՀՅԴ կողմից առաջադրած նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանն առաջադրվել է Արցախի նախագահի թեկնածու: Դավիթ Իշխանյանի կենսագրական տվյալները Ձեզ ենք ներկայացնում Դավիթ Իշխանյանի կենսագրական տվյալները. Ծնվել է 1968թ. դեկտեմբերի 27-ին ԼՂ  Մարտունու շրջանի Աշան գյուղում: 1975-1985թթ. սովորել է Աշանի միջնակարգ դպրոցում: 1985—1992թթ. սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում՝ պատմություն եւ իրավագիտություն մասնագիտությամբ: 1987-1989թթ.  ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: Արցախյան ազատագրական պայքարի և կամավորական շարժման ակտիվ մասնակից է: 1989-1991թթ. եղել է ուսանողական ջոկատի գործուն անդամ: 1991-1995թթ.՝ ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր: 1992-1995թթ.՝ ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում, եղել Մարտունու շրջանի թիվ 28 գումարտակի հրամանատար: 1995-2000թթ.՝ Աշանի միջնակարգ դպրոցի տնօրեն: 2000-2005թթ. ՝ Աշանի համայնքի ղեկավար: 1989 թ—ից  ՀՅԴ կուսակցության անդամ է: 2007 թ—ից առ այսօր ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչն է: 2015թ. մայիսի 3—ին խորհրդարանական ընտրություններում թիվ 8 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2015թ. մայիս — 2017թ. մարտ՝ ԱՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար: ԱԺ ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է: Ամուսնացած է, ունի 3 զավակ: Պարգևատրվել է «Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և «Մխիթար Գոշ» մեդալով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր