00:00:00

Սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձևերից է. Նիկոլ Փաշինյանը բանակում մահվան դեպքերի մասին

20:07, 12 փետրվար 2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն  հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ բանակում արձանագրվող մահվան դեպքերին: «Այսօր մանրամասն զրույց ենք ունեցել և պաշտպանության նախարարի, և Գլխավոր շտաբի պետի հետ: Իհարկե, ցանկացած դեպք շատ մեծ խնդիր է մեզ համար, կարծում եմ՝ առաջին հերթին պաշտպանության նախարարի ու Գլխավոր շտաբի պետի համար: Ընդհանուր իմ տեսակետը հետևյալն է՝ այդ խնդրի խորքը հասկանալու համար մենք պետք է գնանք և տեսնենք, թե մեր բակերում, դպրոցներում մեր երեխաներն իրար հետ ինչպես են շփվում: Ես այս վերջում զարմացա, երբ իմացա, որ ընդհուպ ԱԺ պատգամավորներ ինչ-որ միջավայրերի մասին խոսելիս ասում են՝ գողական ապրելակերպը մեր ազգային ավանդույթների ու ինքնության պահպանման համար շատ կարևոր է: Ես զարմացած եմ»,- նշեց նա:
Փաշինյանն ասաց, որ այսօր իր վարչապետ դառնալուց հետո բանակում վարտիքները փոխելու խնդիր են դրել, վարտիքները փոխվեցին, հետո լվացքի մեքենաներով ապահովեցին զորամասերը: «Հետո պարզվեց, որ մեր զինվորների արժանապատվության համար խնդիր է, երբ իրենց վարտիքը լվացքի մեքենայի մեջ հայտնվի ուրիշի վարտիքի հետ: Դուք հասկանո՞ւմ եք սա ինչ խնդիր է: Եվ եթե հանկարծ զինվորներից մեկը կրի մի վարտիք, որը լվացքի մեքենայի մեջ է հայտնվել ուրիշի վարտիքի հետ, դա կարող է այդ զինվորի հետ մեծ պարզաբանումներ առաջացնելու խնդիր ստեղծել: Այսօրվա քննարկման հիմնական խնդիրն այն է, որ մենք մինչև գենետիկ մակարդակում պետք է այդ խնդիրն ախտորոշենք: Իմ համոզմունքն այն է, որ սա քրեական ենթամշակույթի արտահայտման ձևերից է: Այստեղ ես կասկած չունեմ: Քանի որ ես քրեակատարողական հիմնարկում եղել եմ, տեսել եմ, թե ինչպես են ինչ-որ հասկացություններով մարդկանց ոչնչացնում ոտքի վրա, ջարդում, սարքում հողին հավասար»,- ասաց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր