00:00:00

Ովքեր են այսօր բանակում զոհված զինծառայողները (լուսանկարներ)

18:29, 12 փետրվար 2020

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր, Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում ժամկետային 2 զինծառայողներ մահացու հրազենային վիրավորում են ստացել։ Զինծառայողներից մեկը 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանն է։ Նա Լոռու մարզի Տաշիր քաղաքից էր, մի քանի ամիս էր, ինչ ծառայում էր բանակում։ Մյուս զինծառայողը Տիգրան Հուսիկի Մխոյանն էր։ Վերջինս Երևանից էր՝ Բանգլադեշից։ Աշնանը զորացրվելու էր։ Նշենք, որ զինծառայողների մահվան հանգամանքները դեռևս անհայտ են, քննիչները դեռևս դեպքի վայրում են։ Նշենք նաև, որ վերջին 13 օրում բանակում մահվան 7 դեպք է գրանցվել։ Արցախում երկու զինծառայողների մահվան դեպքերը պարզելու համար անհետաձգելի քննչական գործողություններ են իրականացվում:        

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր