00:00:00

Հայտնի է Արցախում զոհված զինծառայողների անունները

16:16, 12 փետրվար 2020

Փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը: Այս մասին հայտնում են ՊԲ լրատվական ծառայությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Հիշեցնենք, որ քիչ առաջ Irakanum.am-ը հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ Արցախում երկու ժամկետային զինծառայող է զոհվել։  Այս տեղեկությունը հաստատել էր ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Ավելի ուշ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ երկրորդ մահացած զինծառայողի անուն ազգանունն է Տիգրան Հուսիկի Մխոյան։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր