00:00:00

Ղազախստանում արյունալի բախման հետևանքով 8 մարդ է մահացել

18:08, 08 փետրվար 2020 Տեսանյութեր

Ղազախստանի Կորդայի շրջանի Մասանչի գյուղի բնակիչների միջև զանգվածային բախում է տեղի ունեցել, որի հետևանքով բազմաթիվ մարդիկ հրազենային վնասվածքներ են ստացել, հայտնում է Tengrinews.kz-ը: Ստացած վնասվածքներից 8 հոգի մահացել են: Բախման ժամանակ կոտրվել են նաև 30 տուն, 15 խանութ, 23 ավտոմեքենա: Այդ դեպքից առաջ նույն շրջանի Սորտեբ գյուղում բնակիչները հարձակվել են ոստիկանների վրա, որոնք հետապնդել են մի վարորդի, որի փաստաթղթերը ստուգելիս խախտումներ էին հայտնաբերվել: Վերջինս իր մեքենայով փախուստ է դիմել՝ հասնելով իր տուն: Այնտեղ վարորդի բարեկմաները ֆիզիկական դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին ու մարմնական վնասվածքներ հասցրել: Միջադեպին արձագանքել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը՝ նշելով, որ Կորդայի շրջանի մի շարք բնակավայրերում բախումներ ու զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել տեղի բնակիչների միջև, որից փորձել են օգտվել սադրիչները: Ղազախստանի ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևը նշել է, որ Մասանչի գյուղի մոտ հավաքված 70 ագրեսիվ անձնանց միջև ծեծկռտուք է սկսվել: Միաժամանակ ականատեսներն ու սադրիչները նկարահանել են տեղի ունեցածը և մեսենջերների միջոցով այլ անձանց կոչ են արել մասնակցել ապօրինի գործողությունների: Դա, իր հերթին, ավելի է լարել կոնֆլիկտը, հարևան բնակավայրերից մոտ 300 մարդ է եկել: Նախարարի խոսքով, ծեծկռտուքի մասնակիցները դիմադրել են ոստիկաններին, մետաղյա առարկաներ, քարեր են նետել, հրազեն կիրառել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր